IT 

Ստեղծվել է կիսաթափանցիկ էկրանով առաջին պլանշետը

analitik.am

Իսրայելցի Յակոբ Էյխբաումը ներկայացրել է  աշխարհում առաջին կիսաթափանցիկ էկրանով պլանշետի նախագիծը:


Հեղինակի կողմից Grippity անվանումն ստացած պլանշետն ունի 7 դյույմ տրամագծով եւ 800x480 կետայնությամբ կիսաթափանցիկ էկրան: Բացի այդ, դիսփլեյը սենսորային երկկողմանի մուտքագրման հնարավորություն ունի, այսինքն՝ հետնամասը եւս կարող է սարքը կառավարելու նպատակով օգտագործվել:


Կիսաթափանցիկ էկրանի օգնությամբ օգտվողը կարող է ազատ հետեւել սարքի հետին կողմում մատների շարժումներին:


Grippity –ն ունի նաեւ   Cortex-A8 պրոցեսոր, 4 գբ ծավալով հիշողության քարտ, SD-քարտի տեղ, Wi-Fi եւ Bluetooth, ինչպես նաև ինֆրակարմիր  հաղորդիչ՝ կենցաղային տեխնիկայի կառավարման համար:

Որպես օպերացիոն համակարգ կկիրառվիAndroid 4- ը, չի բացառվում, որ դա լինի  Android 4.4 KitKat-ը:


Grippity-ի թողարկումն սկսելու համար 200 հազար դոլար կպահանջվի, որը արտադրողները մտադիր են հավաքել 30 օրում՝ Kickstarter կայքով: Եթե հաջողվի, կիսաթափանցիկ պլանշետը շուկայում կհայտնվի 2014թ. աշնանը: Հաղորդվում է, որ առաջին օրերին նախագիծը 22 հազ. դոլարից ավելի  աջակցություն է ստացել:



www.news.am

Նույն շարքից