IT 

Samsung-ը և LG-ն իրենց հեռուստացույցներին սովորեցրել են ճկվել

Լաս Վեգասում տեղի ունեցող CES ցուցահանդեսի ժամանակ LG-ն և Samsung-ը ճկվող էկրաններով հեռուստացույցներ են ներկայացրել: Սեղմելով հեռակառավարման վահանակի կոճակը` օգտատերը հեռուստացույցը կարող է վերածել հարթ կամ, այսպես ասած, ոչ հարթ էկրանի, հաղորդում է Lenta.ru-ն:

Samsung-ի հեռուստացույցների շուրջ շրջանակ կա, որը ճկվելիս անշարժ է մնում, իսկ LG-ի մոդելներում այն բացակայում է:

Հեռուստացույցի ճկման անկյունը որոշում է օգտատերը: Երկու ապրանքանիշի հեռուստացույցներն էլ ունեն UHD (4K) լայնություն, սակայն Samsung-ի մոդելի էկրանը 85 դյույմ անկյունագիծ ունի, իսկ LG-ինը` 77:

Նշվում է նաև, որ Samsung-ի այս մոդելը «նախատիպ» է հանդիսանում:

Նույն շարքից