Սպորտ 

«Բարսելոնան» կարող է վերադարձնել Նեյմարին

«Բարսելոնան» կարող է վերադարձնել իր շարքերն անցած ամառ լքած Նեյմարին, ով հիմա հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում, սակայն, ըստ խոսակցությունների, ցանկանում է լքել փարիզյան գրանդը: Ինչպես հայտնում է Marca-ն, կատալոնական գրանդի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է այն մասին, որ կցանկանար վերադարձնել բրազիլացուն:

«Ինձ դուր է գալիս, որ լավագույն ֆուտբոլիստները հանդես են գալիս Իսպանիայի առաջնությունում: Իհարկե ես ուրախ կլինեի, եթե Նեյմար վերադառնար «Բարսելոնան»»,-ասել է կատալոնական ակումբի նախագահը:

Նույն շարքից