IT 

iPhone 6-ը՝ կոնցեպտ նմուշներով. տեսանյութ

analitik.am

YouTube-յան SCAVids և ConceptsiPhone ալիքները ներկայացրել են սպասվող iPhone 6 սմարթֆոնի կոնցեպտները՝ մեծ 4K էկրանով և բարակ պատյանով:

 Ըստ SVAVids-ի՝ iPhone 6-ի կողային պանելի հաստությունը չպետք է գերազանցի 5,23 մմ-ը: Սմարթֆոնում զետեղված կլինի հավելյալ էկրան, ինչը թույլ կտա iOS 8 ինտերֆեյսը լրիվ նոր մակարդակի հասցնել: Մյուս աչքի ընկնող կողմը Apple A8 չիպն է՝ 3 գբ օպերատիվ հիշողությամբ:

Երկու կոնցեպտներն էլ ստեղծվել են անցած տարվանից տարածված լուրերի հիման վրա, թե Apple-ը սմարթֆոնի էկրանը մեծացնում է՝ մինչև 5,7 մատնաչափի:

 

 

ConceptsiPhone-ի տեսանյութում սմարթֆոնի գաբարիտները նույնն են, տարբեր են առանձնահատկությունները:  Ցուցադրվում է, օրինակ, թե ինչպես կարող է նոր iPhone-ը մուտք ունենալ մյուսի էկրան և նյութեր փոխանցել:

 

Ըստ մինչ այս ներկայացված ամենահավաստի գնահատականի՝ iPhone 6-ը կոչվելում է iPhone Air, ունենալու է 4,7 մատնաչափ էկրան՝ 1920x1080 պիքսել լուծումով:

Նույն շարքից