Տնտեսություն 

Բյուջեի մասին օրենքը Հայաստանում ձևական բնույթ է կրում

analitik.am

2014 թվականի պետական բյուջեի վերաբերյալ օրենքը Հայաստանում  կրում է ձևական բնույթ և գործում է այնքանով, որքանով բխում է պաշտոնատար անձանց շահերից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ  Անդրիաս Ղուկասյանը:


Նրա խոսքով՝ կառավարությունը կաշկանդված չէ բյուջեի մասին օրենքով: «Կարևոր հատկությունն այն է, որ կառավարությունը 2014թ-ի բյուջեով մեկ տիլիոնից ավելի եկամուտ է նախատեսել գանձել հայ ժողովրդից: Աբսուրդ է,  բայց ՀՀ հանդիսանում է ամենախոշոր հարկատուն: Այսինքն` այդ մեկ տրիլիոնի 35 տոկոսը կառավարությունը գանձելու է ինքը իրենից: Ինչ վերաբերում է 65 տոկոսին, ապա միջին հաշվարկով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մեկ միլիոնից ավելի ապրանքներ գնի, որ ապահովի այդ ցուցանիշը, իսկ մեր տնտեսական պայմաններում ՀՀ քաղաքացին տարեկան ծախսում է 400 հազար դրամից նվազ գումար»,- ավելացրեց Անդրիաս Ղուկասյանը:


Իսկ ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն էլ ասաց, որ 2014թ-ի պետական բյուջեն  իրատեսական է: Նա նշեց, որ անցյալ տարիների բյուջեների կատարողականները թույլ են տալիս ասել, որ այս բյուջեն եւս իրատեսական է:

Նույն շարքից