«Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն անհնար է համարում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունն Արքայական ակումբ: Այս մասին հայտնում է Marca-ն:
«Ես շատ եմ լսել Նեյմարի և «Ռեալի» մասին: Ինձ համար բարդ է պատկերացնել այդ տեղափոխությունը: ՊՍԺ-ն մեծ գումար է վճարել նրա համար: Բարդ է պատկերացնել, որ Նեյմարը երբիցե կտեղափոխվի «Ռեալ»: Հնարավոր է դա կարող է տեղի ունենալ մի քանի տարի անց: Ինձ թվում է, որ նրան ամեն ինչ դուր է գալիս Փարիզում»,-ասել է պորտուգալացին: