Տնտեսություն 

Նախատոնական շրջանում Երևանում գյուղատնտեսական տոնավաճառներն ամենօրյա կդառնան

analitik.am

Երևանում գյուղատնտեսական տոնավաճառներն ամենօրյա կդառնան դեկտեմբերի 21-ից մինչև Ամանոր ընկած ժամանակահատվածում: Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողներին հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Ըստ նրա՝ այդ  մասին որոշումն ընդունվել է քաղաքացիների ամանորյա գնումները հեշտացնելու նպատակով: Տոնավաճառները կգործեն նախկին վայրերում. «Մալիբու» սրճարանի մոտ՝ Մաշտոցի պուրակի դիմաց, մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի մոտ եւ Կոմիտասի պողոտայի սկզբում:


«Նախկինի նման գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին ապահովում է հատուկ հանդերձանքով, կշեռքներով և սայլակներով, նաև հետևում է, որպեսզի առևտուրն իրականացնեն միայն բերքն աճեցրած գյուղացիները», - հավելել է Մակարյանը:

Նույն շարքից