Սպորտ 

«Արսենալն» «էժան» ու երիտասարդ մարզիչ է փնտրում

«Արսենալը» ցանկանում է երիտասարդ և «էժան» մարզիչ գտնել, ով կփոխարինի Արսեն Վենգերին, այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ լոնդոնյան գրանդը լրջորեն հետաքրքված է «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեի ծառայություններով: Սակայն Էնրիկեն կատալոնական գրանդում 16,5 միլիոն դոլար աշխատավարձ էր ստանում, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է Վենգերի աշխատավարձը:

Էնրիկեից բացի, այլ թեկնածուների անուններ էլ կան: Խոսվում  մասնավորապես Միկել Արտետայի, Պատրիկ Վիեյրայի, «Մոնակոյի» մարզիչ Լեոնարդու Ժարդեմի, «Յուվենթուսի» մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի և «Հոֆֆենհայմի» մարզիչ Յուլիան Նագելսմանի մասին:

Նույն շարքից