Սպորտ 

Պիկեն ծաղրել է Մադրիդի «Ռեալին»

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն ծաղրել է Մադրիդի «Ռեալին»՝ խոսելով այն թեմայի մասին, որ Արքայական ակումբը չի պատրաստվում չեմպիոնական միջանցք կազմակերպել կատալոնական գրանդի համար, որն արդեն որպես Իսպանիայի չեմպիոն է հանդիպելու սերուցքայինների հետ:

«Եթե անկեղծ ասելու լինենք, մենք Աշխարհի ակումբային առաջնությունից հետո «Ռեալի» համար չեմպիոնական միջանցք չկազմակերպեցինք, քանի որ չենք մասնակցել այդ մրցաշարին: Դրա համար էլ մենք հիմա չենք ցանկանալու, որ «Ռեալը» մեզ համար չեմպիոնական միջանցք կազմակերպի, քանի որ նրանք մեզ մրցակից չեն Լա Լիգայում»,-ասել  իսպանացին:

Նույն շարքից