Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Բարսելոնայի» դեմ խաղի ժամանակ (2:2): Այս մասին հայտնել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
«Ռոնալդուն մի քիչ անհանգիստ է՝ կապված Չեմպիոնների լիգայի եզրափակիչին մասնակցության հետ: Նրա ոտնաթաթը վնասվել է: Սակայն նա ասաց, որ սարսափելի բան չի կատարվել»,-հայտարարել է Զիդանը:
Վերոնշյալ խաղում պորտուգալացին դարձավ իր թիմի երկու գոլերից մեկի հեղինակը:
Հավելենք՝ սա արդեն 42-րդ հանդիպումն էր, որ կատալոնական գրանդը պարտություն չի կրում: