Տնտեսություն 

Միջպետական ոչ կանոնավոր փոխադրողները դեպի ՌԴ ուղևորափոխադրումները պետք է իրականացնեն նախարարության թույլտվությամբ

Միջպետական ոչ կանոնավոր փոխադրողները դեպի ՌԴ ուղևորափոխադրումները պետք
է իրականացնեն նախարարության թույլտվությամբ: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության
կառավարությունների միջև ստորագրված «Միջազգային ավտոմոբիլային
փոխադրումների մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի պահանջները՝ 2018 թվականի
հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և
հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր երկկողմ և տարանցիկ
ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն թույլտվությունների հիման վրա:

Ուղևորափոխադրող այն ընկերությունները, որոնք 2018 թվականի հունիսի 1-ից
կցանկանան իրականացնել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի
Դաշնություն և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր
ուղևորափոխադրումներ, պետք է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի
16-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ստանան թույլտվություններ,
այլապես նրանք չեն կարող հատել սահմանային անցակետը:

Նույն շարքից