Տնտեսություն 

Ռուսաստանը եկող շաբաթ տնտեսական համաձայնագրեր կստորագրի Ուկրաինայի հետ

analitik.am

Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են եկող շաբաթ մի շարք տնտեսական ու առևտրային համաձայնագրեր կնքել Ուկրաինայի հետ, հայտնում է Газета-ն՝ The Financial Times-ին հղումով։

 

Թերթի տվյալներով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ փաստաթղթերը, որոնց վրա աշխատել են փորձագետներ, կստորագրվեն դեկտեմբերի 17-ին։

 

FT-ն նկատում է, որ միևնույն ժամանակ Մոսկվան մտահոգված հետևում է, թե ինչպես են Կիևում շարունակվող բազմահազարանոց բողոքի ակցիաները թուլացնում նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարության կայունությունը, որը շարունակում է բանակցություններ վարել Մոսկվայի ու Բրյուսելի հետ՝ ֆինանսական օգնություն ստանալու համար։

 

Անդրադարձում նշվում է, որ Ռուսաստանը վախենում է ուկրաինացիների բողոքի ակցիաների ծավալների ընդլայնումից, ուստի քաղաքական մեծ աջակցություն է տրամադրում Յանուկովիչին՝ այդ կերպ միջամտելով Ուկրաինայի ներքաղաքական կյանքին։

 

Ավելի վաղ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան մայիսից մասնակցում է Մոսկվայի գլխավորած Մաքսային միության կանոնավոր նիստերին, որոնց շրջանակներում երկիրը ցանկություն է հայտնել կնքել որոշ համաձայնագրեր։

Նույն շարքից