Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է, որ խոսակցությունները, թե աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան կարող է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, չեն համապատասխանում իրականությանը: Նման տարբերակ, Ստեփանյանի խոսքերով, նույնիսկ չի քննարկվել:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Մեդվեդևան Ռուսաստանի հավաքականում մրցակցության պատճառով կարող է փոխել քաղաքացիությունը և հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: