Տնտեսություն 

Դոլարը ոչ միայն կայունացել է, այլ նաև ամրապնդել իր դիրքերը. Հարվածի տակ են զարգացող շուկաները

Դոլարի ամրացումը հարվածի տակ է դրել զարգացող շուկաները. Արգենտինայի ԿԲ-ն շաբաթվա մեջ երեք անգամ բարձրացրել է դրույքաչափերը՝ հասցնելով մինչև 40 տոկոսի:

Այս մասին հայտնում է "Ведомости"-ն:

Դոլարի ամրացումը նպաստում է զարգացող շուկաների  արժույթների փոխանակման, բաժնետոմսերի և պարտատոմսերի գների անկմանը:

Ներդրողները մտահոգված են, որ սա կարող է խնդիրներ առաջացնել այդ շուկայի մասնակիցների համար՝ դոլարային պարտքերը մարելու հետ կապված, ինչպես նաև խանգարել համաշխարհային տնտեսության աճին:

2017-ին և 2018-ի սկզբներին դոլարի փոխանակման արժեքը իջնում էր, սակայն այս ամիս այն ոչ միայն կայունացել է, այլ նաև ամրապնդել է իր դիրքերը:

Նույն շարքից