Տնտեսություն 

Կրեմլը փոխում է տոնը

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձում հինգշաբթի խոստովանել է, որ երկրի տնտեսության անկումը ներքին գործոնների վրա է հիմնված, սակայն պնդել է, որ կառավարությունը չպետք է կրճատի ծախսերը, գրում է The Wall Street Journal-ը։

 

Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, տնտեսական աճը զգալի դանդաղել է այս տարի, ինչի պատճառ էին ավելի վաղ Պուտինը և այլ պաշտոնատար անձինք համարել արտաքին տնտեսական պայմանները, մասնավորապես՝ եվրոգոտում ճգնաժամը, գրում է թերթը։

 

Սակայն Կրեմլը սկսեց փոխել իր տոնը, երբ Ռուսաստանը բախվեց 2000-ից ի վեր ամենացածր աճի տեմպերին։

 

«Պետք է շիտակ խոսել՝ հիմնական պատճառները ոչ թե արտաքին, այլ ներքին բնույթ են կրում»,- թերթը մեջբերում է նախագահի խոսքերը։

Նույն շարքից