Կոմայից դուրս գալուց հետո սըր Ալեքս Ֆերգյուսոնի խոսքերը վերաբերել են ֆուտբոլին, այս մասին հայտնում է The Sun-ը:
«Ինչպե՞ս է խաղացել Դոնքասթերը»,-հարցրել է հայտնի մարզիչը: Այդ ակումբի նկատմամբ կարմիր սատանաների նախկին գլխավոր մարզչի հետաքրքրվածությունը պայմանավորված է նրանով, որ դրա գլխավոր մարզիչն իր որդին է՝ Դարրենը:
Հիշեցնենք, որ 76-ամյա Ֆերգյուսոնը հոսպիտալացվել էր մայիսի 5-ին: