Տնտեսություն 

Դանիան կարող է վաճառքի հանել մի քանի կղզիներ

analitik.am

Որոշ տնտեսագետներ խորհուրդ են տալիս Դանիային բնակության համար փակել մի քանի կղզիներ և, անգամ,  վաճառել դրանցից մի քանիսը՝ պետական բյուջեի համալրման նպատակով, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Դրանց բնակիչները տարիների ընթացքում ավելի ու ավելի են քչանում, իսկ մնացածների համար կոմունալ ծառայությունների ծախսերը, համապատասխանաբար, ավելանում են:

 

Օլբորգի համալսարանի տեղական պլանավորման ոլորտի ուսումնասիրող Յորգեն Մելերն առաջարկել է փակել կղզիներից մի քանիսը, քանի որ դրանք ապագա չունեն, իսկ ստացված գումարով նոր կյանք հաղորդել մյուս կղզիներին:

 

Դանիայում 27 փոքր կղզի կա, որոնց բնակչության թիվը կրճատվում է: Ներկայում դրանցում ընդհանուր առմամբ ապրում է մոտ 4.600 մարդ:

 

Մշտական բնակչությամբ փոքր կղզիների ազգային ասոցիացիայի ղեկավարը, սակայն, պնդում է, որ կղզիների գինը չի կարող արտահայտվել գումարով, դրանք պետք է պահպանել ոչ թե տնտեսական, այլ սոցիալ-մշակութային պատճառներով:

Նույն շարքից