«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերջնականապես որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, այս մասին հայտնում է Don Balon-ը:
Պարբերականի տեղեկություններով, Արքայական ակումբը պատրաստ է ռեկորդային 260 միլիոն եվրո վճարել: Հանուն 26-ամյա բրազիլացու Պերեսը պատրաստ է հրաժարվել 5 ֆուտբոլիստի ծառայությունից:
Սերուցքայինների ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Նեյմարի հետ: