Տնտեսություն 

Կաթի մթերման ոլորտում հիմնարար և երկարաժամկետ լուծումների կարիք կա. ՀՀ առաջին փոխվարչապետ

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կաթի մթերման գնի օրակարգային խնդրին օպերատիվ լուծում տալու նպատակով հանդիպումների շարք անցկացրեցի կաթ վաճառող ֆերմերային տնտեսությունների, կաթ մթերող և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ։

Ամրագրեցինք, որ այդ ոլորտում հիմնարար և երկարաժամկետ լուծումների կարիք կա, ընդ որում խնդիրներ պետք է լուծվեն թե գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում (կենդանիների սերմնավորում, սնունդ, մաքրություն, պատվաստում և այլն), թե կաթնամթերքի արտադրությունում (միջազգային ստանդարտներին համապատասխանեցում մի շարք առումներով)։

Իմ տպավորությամբ՝ բոլոր մասնակիցները խորապես գիտակցում են տեղի ունեցող փոփոխություններին աջակից լինելու և հրատապ խնդիրները համերաշխության, եղբայրության և փոխզիջումների մթնոլորտում լուծելու անհրաժեշտությունը։

Նույն շարքից