Տնտեսություն 

Կաթի գնի նվազեցում չի կատարվի

Մոտ ժամանակներում կաթի գնի նվազեցում չի կատարվի: Այս մասին ասված է մի շարք ընկերությունների կողմից տարածված հայտարարության մեջ.

Մայիսի 11-ին խնդրի լուծման նպատակով վերամշակողների և գյուղտնտեսությունների ներկայացուցիչները հավաքվել էին գյուղնախարարի մոտ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, մայիսի 13-ին, հաշվի չառնելով հանգստյան օրվա հանգամանքը, վերոնշյալ կազմին ընդունեց ՀՀ Կառավարության փոխվարչապետը։

Ելնելով ներկա քաղաքական իրավիճակից` համերաշխության մթնոլորտում որոշվեց փոխզիջման գնալով հարցին տալ տրամաբանական լուծում։

Թեև այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կաթի գինը ավելի բարձր էր վճարվում, սակայն կաթնամթերք արտադրողների միության անդամների կողմից երաշխավորվում է, որ մոտ ժամանակներում կաթի գնի նվազեցում չի կատարվի։

Գիտակցում ենք, որ այս քայլով նպաստում ենք գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկի կայունության ապահովմանը:

Կաթ արտադրողների միությունը

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն

«Աշտարակ կաթ» ընկերությունը

«Թամարա» ՍՊԸ-ն

«Արզնի կաթ»:

 

Նույն շարքից