Տնտեսություն 

Օլանդն առաջարկում է ԵՄ-ի մշտական հիմնադրամ ստեղծել

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Եվրոպական միությանը մշտական հիմնադրամ ստեղծել, որը կֆինանսավորեր չնախատեսված միջամտություններն ու խաղաղապահ առաքելություններն այլ երկրներում ստեղծված ճգնաժամային պայմաններում։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, նախագահն այս առաջարկն անելու է նաև գալիք շաբաթ Բրյուսելում։

 

«Մեզ հարկավոր է մշտական եվրոպական հիմնադրամ, այլ ոչ ամեն մի օպերացիայի համար ստեղծված առանձին հիմնադրամ»,-ասել է Օլանդը։

 

Այս կապակցությամբ նա բերել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետության օրինակը՝ նշելով, որ Ֆրանսիան 1.600 զինվոր է ուղարկել ԿԱՀ, որպեսզի երկրում մարտին տեղի ունեցած հեղաշրջումից հետո կարգուկանոն հաստատվի։

Նույն շարքից