Տնտեսություն 

Կարևոր տեղեկատվություն՝ Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիների համար

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝

· Վոլգոգրադ

· Եկատերինբուրգ

· Կազան

· Կալինինգրադ

· Մոսկվա

· Նիժնի Նովգորոդ

· Դոնի Ռոստով

Սամարա

· Սանկտ Պետերբուրգ

· Սարանսկ

· Սոչի

Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝

· oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,

· սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,

· նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

Հարգելի ՀՀ քաղաքացիներ, խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ: Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝ http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201705100001

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն

Նույն շարքից