Տնտեսություն 

Աշխարհի լավագույն գործատուները՝ աշխատակիցների կարծիքով

analitik.am

Glassdoor մասնագիտական պորտալը 6-րդ անգամ ընտրում է լավագույն աշխատավայրերը։ Առաջին հորիզոնականը, ըստ հետազոտության արդյունքների, զբաղեցրել է Bain & Co. խորհրդատվական ընկերությունը, իսկ առաջատարների եռյակում են տեխնոլոգիական հսկաներ Twitter-ը և LinkedIn-ը, գրում է forbes.ru-ն։

 

Employees’ Choice Awards ցուցակում հայտնվում են 50 ընկերություններ, որոնց աշխատակիցներն առավել դրական են բնութագրում իրենց գործատուներին։ Հետազոտությունն արվում է միայն ԱՄՆ-ի գործատուների շրջանում, սակայն նրանց մեծ մասն ունի մասնաճյուղեր նաև արտերկրում։

 

Glassdoor-ի փորձագետների 18 հարցերին պատասխանել է կես մլն մարդ՝ 2012թ. նոյեմբերի 14-ից մինչև 2013թ. նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում։

 

1-5 բալանոց սանդղակով մասնակիցները գնահատում են իրենց բավարարվածությունն աշխատանքից «ընդհանուր առմամբ» և հիմնական գործոններով՝ «մասնավորապես» (կարիերայի հնարավորություններ, եկամուտ և բոնուսներ, հավասարակշռությունն աշխատանքի և անձնական կյանքի միջև, հարաբերությունները ղեկավարության հետ, կորպորատիվ մշակույթը և արժեքները)։

1. Bain & Company (Աշխատակիցների բավարարվածության մակարդակը՝ 4.6 միավոր)։


2. Twitter (Աշխատակիցների բավարարվածության մակարդակը՝ 4.6 միավոր)։



3. LinkedIn (Աշխատակիցների բավարարվածության մակարդակը՝ 4.6 միավոր)։



4. Eastman Chemical Company (Աշխատակիցների բավարարվածության մակարդակը՝ 4.5 միավոր)։



5. Facebook (Աշխատակիցների բավարարվածության մակարդակը՝ 4.5 միավոր)։


6. Guidewire (Աշխատակիցների բավարարվածության մակարդակը՝ 4.5 միավոր)։



7.Interactive Intelligence (Աշխատակիցների բավարարվածության մակարդակը՝ 4.3 միավոր)։


8. Google (Աշխատակիցների բավարարվածության մակարդակը՝ 4.3 միավոր)։


9. Orbitz (Աշխատակիցների բավարարվածության մակարդակը՝ 4.3 միավոր)։



10. Nestlé Purina (Աշխատակիցների բավարարվածության մակարդակը՝ 4.3 միավոր)։


Նույն շարքից