Տնտեսություն 

ԵԱՏՄ-ն և Իրանը ազատ առևտրի գոտու մասին փաստաթուղթ են ստորագրել

analitik.am

Աստանայում ժամանակավոր համաձայնագիր է ստորագրվել, որը հանգեցնելու է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելուն: Այս մասին հայտնում է Ղազախստանի ազգային տնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ 2016 թվականին մեկնարկած բանակցությունները հաջողությամբ են ավարտվել և կողմերի միջև պայմանագիր է ստորագրվել, որի համաձայն 3 տարի ժամկետով մաքսային տուրքերը գործող չափից ավելի քիչ են լինելու:

Հավելենք, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին նախագիծը համաձայնեցվել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած նիստի ժամանակ:

 

Նույն շարքից