Տնտեսություն 

ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

analitik.am

ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Փաստաթուղթը ստորագրվել է Աստանայի XI տնտեսական ֆորումի շրջանակներում:

Համաձայնագիրը ստորագրել են ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Չինաստանի ներկայացուցիչ Ֆու Ցզիինը:

Հավելենք, որ այս փաստաթղթի մասով բանակցությունները վարվում էին արդեն 2 տարի:

Նույն շարքից