Տնտեսություն 

Իրանը ծրագրում է գազատար կառուցել Եվրոպայում

analitik.am

Իրանը ծրագրում է դեպի եվրոպական երկրներ գազի արտահանման համար խողովակաշար կառուցել՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

«Մենք գիտենք, որ Իրանը պատրաստվում է գազատար կառուցել Եվրոպայում: Հինգ եվրոպական երկրներ արդեն իրանական գազի ներկրում են ծրագրել»,- ասել է Յըլդըզը:

Նախարարի խոսքով՝ թուրք-իրանական հարաբերությունները կբարելավվեն միայն Իրանի արտաքին քաղաքականության մեղմացման դեպքում: 

Հիշեցնենք, որ Իրանն ու 6 համաշխարհային տերություններ բեկման էին հասել նոյեմբերի 24-ին իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Կողմերը ստորագրել էին գործողությունների պլան, որը ենթադրում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների որոշակի մեղմացում: 

Նույն շարքից