Տնտեսություն 

Մաքսային միությունը բանակցություններ է վարում Նոր Զելանդիայի և ԵՄ-ի մեջ չմտնող եվրոպական երկրների հետ

analitik.am

Մաքսային միության ղեկավարությունն ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ է վարում Նոր Զելանդիայի և եվրոպական այն երկրների հետ, որոնք Եվրամիության անդամ չեն, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի` «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցը:

 

«Մաքսային միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն արդեն սկսվել են: Միևնույն ժամանակ, բանակցություններ են վարվում ՄՄ-ի և Նոր Զելանդիայի, ինչպես նաև ՄՄ-ի և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի միջև, որի մեջ են մտնում Արևմտյան Եվրոպայի երկրները (մասնավորապես` Շվեյցարիա, Նորվեգիա), որոնք ԵՄ անդամ չեն»,- նշել է Լավրովը:

 

Նրա խոսքով` հաջողության դեպքում Վիետնամի հետ բանակցությունները նմանատիպ բանակցությունների մոդել կհանդիսանան Մաքսային միության և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջև:

Նույն շարքից