Մայիսի 23-ին Հայաստանի ազգային հավաքականը մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ առաջին մարզումն է անցկացրել :
Մարզումից հետո հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ զգացում ունի նոր Հայաստանում, նշել է, որ իր համար հին ու նոր Հայաստան չկա:
Զինգործների կիսապաշտպանի խոսքերով, Հայաստանը մեկն է:
Մխիթարյանը նաև հավելել է, որ ամեն անգամ Հայաստան գալով կարոտն առնում է, վերալիցքավորվում ու սկսում նոր մրցաշրջանը: