Տնտեսություն 

Ռուսական արտահանման տուրքերը վերացնելու մասին համաձայնագիրը կարող է վավերացվել 2014-ի առաջին եռամսյակում

analitik.am

Հայաստանի համար Ռուսական արտահանման տուրքերը վերացնելու մասին համաձայնագիրը կարող է վավերացվել 2014-ի առաջին եռամսյակում: Այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկլարատիվ կարգով արդեն արտոնել է այդ մտադրությունը: Հիմա ամեն ինչ կախված է երկու երկրների նախարարություններից ու օրենսդիր մարմիններից»,-ընդգծել է Հարությունյանը՝ կրկին չբացառելով, որ համաձայնագիրըկվավերացվի Հայաստանի ու Ռուսաստանի խորհրդարանների կողմից՝ մինչեւ 2014-ի առաջին եռամսյակի վերջը: Մինչև դրա ուժի մեջ մտնելը, այն դե-ֆակտո չի գործելու:


Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցից հետո որոշում է կայացվել չեղյալ հայտարարել ռուսական արտահանման տուրքերը Հայաստանի համար կարեւոր մի շարք ապրանքների համար, մասնավորապես՝ նավթամթերքի, անմշակ ալմաստների եւ այլն:

Նույն շարքից