Տնտեսություն 

Փաշինյանը հանձնարարել է ստուգումներ սկսել մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող 28 կազմակերպությունում

analitik.am

Այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման բարձր ռիսկերին: Վարչապետը հանձնարարել է մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող 28 կազմակերպությունում անցկացնել ստուգումներ՝ բնակչության կյանքին, առողջությանը, պետության օրինական շահերին և շրջակա միջավայրին սպառնացող վտանգը կանխելու և բնապահպանական օրենսդրության հնարավոր խախտումները վերացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարել է օժանդակել տեսչական մարմիններին ստուգումները պատշաճ իրականացնելու համար:
«Մեր խնդիրը հստակ է՝ ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում իրողությունները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկրորդ տարբերակ չկա: Կարծում եմ՝ կառավարությունը և բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը, պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումներն իրականացվեն թափանցիկ, ընդգրկվեն քաղաքացիական հասարակության ոլորտի մասնագետներ, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ», - նշել է վարչապետը՝ հավելելով, որ այն չպետք է լինի հերթապահ ստուգումը, այլ պետք է լինեն կոնկրետ առաջարկություններ, լուծումներ:

Նույն շարքից