Տնտեսություն 

Ռուսաստանն ու Բելառուսը կարող են միասնական արժույթի անցնել

analitik.am

ՌԴ-ն և Բելառուսը կարող են միասնական արժույթի անցնել։ Այս հնարավորությունը չի բացառել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։


Մոսկվայում ու Մինսկում պարբերաբար հիշում են միասնական արժույթի մասին, բայց Ռուսաստանին, միաժամանակ, մտահոգում է ռուբլու կայունությունը, ասել է Մեդվեդեւը իր բելառուսցի գործընկեր Միխայիլ Մյասնիկովիչի հետ բանակցությունների ավարտին։

Մեդվեդևը կոչ է արել այս հարցում զգուշավորություն ցուցաբերել եւ սխալներ թույլ չտալ։


«Դեռևս տասը տարի առաջ, կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրը կասեր՝ «այո, դա պետք է անել»,- նշել է  Մեդվեդևը։


«Ես կարծում եմ՝ միասնական արժույթի անցնելը հնարավոր է։ Արդյոք պետք է դա անել այս պահին. սա եւս մեծ հարց է», - ամփոփել է ռուսաստանցի վարչապետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նույն շարքից