Տնտեսություն 

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքները կդադարեցվեն

analitik.am

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է և մեկնարկելու են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ, այս մասին այսօր Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ շրջել է ատոմակայանում և ծանոթացել շինարարության նախապատրաստական աշխատանքներին։

«Բոլոր հատուկ ու անհրաժեշտ սարքավորումները ներկրված են այս պահին որևիցե խնդիր չունենք, ամբողջությամբ գտնվում են արդեն ատոմակայանում։ Մայիսի 31-ի գիշերը ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի և հունիսի 1-ից արդեն կսկսի վերակառուցումը», - ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ատոմակայանի աշխատանքի դադարեցումը չի ազդի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

Նշենք նաև, որ վերանորոգումը կընթանա փուլային կարգով՝ մի մասը կսկսի աշխատել օգոստոսի 1-ից, իսկ ամբողջությամբ ատոմակայանը կգործի դեկտեմբերին։  Մեծամորի ատոմակայանը վերանորոգումից հետո  կգործարկվի մինչև 2028 թվականը։

Նույն շարքից