Տնտեսություն 

Իտալիայի կուսակցություններն այլևս պետության կողմից չեն ֆինանսավորվի

analitik.am

Իտալիայի քաղաքական կուսակցություններն այլևս պետության կողմից չեն ֆինանսավորվի։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան։


Ավելին, վարչապետի խոսքով՝ կուսակցությունների բանկային հաշիվներն աուդիտով կանցնեն։ Նոր համակարգի համաձայն՝ այսուհետ հարկատուներն իրենք կորոշեն կուսակցությունների ֆինանսավորման հարցը, ինչը, Լետայի խոսքով, թույլ կտա խուսափել «վերջին տարիների սկանդալներից»։


Դեկտեմբերի 13-ին հրապարակված հրամանագրի համաձայն` Իտալիայի քաղաքացիներն այժմ հնարավորություն կստանան իրենց տարեկան եկամտահարկի 0,2% -ը տալ ցանկացած կուսակցության` իրենց ընտրությամբ: Հակառակ դեպքում, այդ փողերը պետական բյուջե կուղղվեն: 


Նշվում է, որ այդպիսով վարչապետը կատարել է իր նախընտրական խոստումը` մինչև 2013թ. վերջը կուսակցությունների պետական միջոցներով ֆինանսավորումը վերացնելու վերաբերյալ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նույն շարքից