Տնտեսություն 

Իռլանդիան հայտարարել է տնտեսական ինքնիշխանութունը վերականգնելու մասին

analitik.am

Իռլանդիան դուրս է եկել ֆինանսական օգնության միջազգային ծրագրից: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էնդա Քեննին:


Ըստ Իռլանդիայի իշխանությունների` երկիրը կարող է չերկարացնել ԵՄ-ի և ԱՄՀ-ի վարկային ծրագիրը, քանի որ բավականին ֆինանսական պահուստներ ունի: 


Ըստ Քեննիի` 2010թ. բանկային համակարգում քաոսի եւ բյուջեի հսկայական դեֆիցիտի  պատճառով Իռլանդիայի կառավարությունն ստիպված էր  եղել արտասահմանյան վարկատուներին դիմել: Ընդ որում` Դուբլինը միջազգային վարկատուներին խոստացել էր լուրջ միջոցներ ձեռնարկել պետական ծախսերը նվազեցնելու ուղղությամբ:


Սակայն հիմա Իռլանդիան վերականգնել է տնտեսական ինքնիշխանությունը եւ կարող է կրկին արտաքին շուկաներում գումար փոխառել, հայտարարել է Քեննին հեռուստատեսային ելույթում, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով BBC-ն:


Նշվում է, որ 2010- 2013թթ. Իռլանդիան ընդհանուրը 85 մլրդ եվրոյի վարկեր է ստացել, սակայն ներկայումս նրա արտահանման ծավալը եւ ՀՆԱ-ն կրկին աճում են:

Նույն շարքից