Միջազգային 

Իսրայելը հայտնել է Գազայի շրջանից վերջին տարիների ամենախոշոր հրթիռային հարձակման մասին

analitik.am

Պաղեստինցի գրոհայինները Գազայի շրջանից մեծ թվով հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մի մասն իսրայելական ՀՕՊ-ը կարողացել է որսալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսրայելական բանակին:

Հարվածի արդյունքում զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հայտնվում, միայն նշվում է, որ հրթիռների թիրախում հայտնվել է Իսրայելի մի քանի շրջան:

Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ սա 2014 թվականից հետո ամենախոշոր հարվածն է: Հայտնվում է նաև, որ իսրայելական տանկերը կրակ են բացել պաղեստինցիների դիրքերի վրա: Այս ինֆորմացիան պաշտոնապես չի հաստատվել կամ հերքվել:

 

Նույն շարքից