Տնտեսություն 

Նախարարն ընդգծել է երկաթուղային փոխադրումների ընդլայնման անհրաժեշտությունը

analitik.am
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյին: Այս մասին հայտնում են  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարը, կարևորելով երկաթուղու դերն ու նշանակությունը տնտեսության զարգացման գործում, ընդգծել է հատկապես երկաթուղային փոխադրումների ոլորտի առաջխաղացման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ու ծրագրերի ընդլայնումը։
Սերգեյ Վալկոն նախ շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա ներկայացրել այն աշխատանքները, որոնց արդյունքում հնարավոր է դարձել բարձրացնել գնացքների արագությունը՝ կրճատելով երթևեկության տևողությունը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է բեռնափոխադրումների ծավալների մեծացման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Կողմերը կարծիքներ են փոխանակել առաջիկա ծրագրերի, երկաթուղային տրանսպորտի ոլորտում նախատեսվող ներդրումների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Նույն շարքից