Տնտեսություն 

Հայաստանն ու Իրանը առևտրատնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն

analitik.am

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի և Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունների ակտիվացման ուղիները: Այս մասին հայտնում է «Ֆարս» գործակալությունը՝ նշելով, որ կողմերը քննարկել են  տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները:


Իրանի արտգործնախարարը Հայաստանի և Իրանի հարաբերությունները բնութագրել է որպես բարեկամական: «Իրանի նոր ղեկավարությունը հատուկ նշանակություն է տալիս հարևանների հետ հարաբերությունների ընդլայնմանը,  մենք համագործակցությունն ավելի աշխուժացնելու հույս ունենք»: Ըստ նրա` Հայաստանն ու Իրանը առեւտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունեն, եւ պաշտոնատար անձանց փոխադարձ պարբերական այցերը կարող են արդյունավետ դեր խաղալ երկկողմ կապերի ընդլայնման հարցում: 


Իր հերթին` Քոչարյանը նույնպես հույս է հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցերը կնպաստեն բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Նույն շարքից