Տնտեսություն 

Քննարկվել է միասնական տոմսի համակարգի ներդրման հարցը

analitik.am
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 29-ին ընդունել է «Maykor GmCS» ընկերության նախագահի տեղակալ Դենիս Սայենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են ավելի վաղ տեղի ունեցած այցի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության որոշ մանրամասներ։ Մասնավորապես, միասնական տոմսի համակարգի ներդրման, ավտոպարկի թարմացման և հետագա շահագործման շուրջ։
Դենիս Սայենկոն Աշոտ Հակոբյանին տեղեկացրել է, որ «Maykor GmCS»-ը համագործակցում է խոշորագույն ընկերությունների հետ, որոնք աշխատում են արագ և որակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում՝ հնարավոր համագործակցության մի շարք ուղղություններ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացված ծրագրերի շուրջ առաջիկայում կազմակերպել առավել մանրակրկիտ և առարկայական քննարկում՝ ոլորտի մասնագետների մասնակցությամբ։

Նույն շարքից