Տնտեսություն 

ԿԲ նախագահը տեղեկություններ չունի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիրի բաղադարիչի հետաձգման մասին

analitik.am

Եթե կուտակային կեսնաթոշակային համակարգի մասով օրենքի փոփոխություն լինի ռիսկեր կլինեն կառավարիչների հետ: Այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ հավելելով, որ համակարգի պարտադիրի բաղադրիչի հետաձգման դեպքում հնարավոր է կառավարիչները հեռանան, քանի որ վերջիններիս պլանավորած ակնկալիքները չեն համապատասխանի իրականությանը:
Ջավադյանը նշեց,  թե տեղեկություններ չունի, որ համակարգի պարտադիրի բաղադրիչը հետաձգվում է մեկ տարով՝ նշելով, որ այն սկսելու է գործել հուլիսի 1-ից և համակարգին մասնակից 200 հազար քաղաքացուն միանալու է ևս մոտավորապես 80 հազար քաղաքացի. «Իհարկե, դրա մասին ոչ մի պաշտոնական քննարկում չունենք: Ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, որ ուզում են հետաձգել»:
ԿԲ նախագահը հիշեցրեց նաև, որ երկու անգամ պարտադիրի բաղադրիչը հետաձգվել է:
Ավելի վաղ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիրի բաղադրիչը մեկ տարով հետաձգելու անհրաժեշտության մասին խոսել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

 

 

Նույն շարքից