Սպորտ 

Անգլիայի հավաքականի առաջատարներից մեկը կարող է դաջվածքի պատճառով չմասնակցել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը /լուսանկար/

analitik.am

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից Ռահիմ Ստերլինգը կարող է դաջվածքի պատճառով չմասնակցել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Ինչպես հայտնում է The Sun-ը, անգլիացու ոտքին արված դաջվածքով լրջորեն հետաքրքրվել են իրավապաշտպանները, ովքեր պահանջում են թույլ չտալ վերջինիս մասնակցել առաջնությանը: Նման կոչով հանդես է եկել մասնավորապես «Mothers Against Guns» կազմակերպությունը, որը պահանջել է հեռացնել դաջվածքը, իսկ եթե ֆուտբոլիստը չի ցանկանա դա անել, պետք է թույլ չտալ վերջինիս մասնակցել առաջնությանը:

Իր մեկնաբանության մեջ Ստերլինգը նշել է, որ հորը սպանել են, երբ ինքը 2 տարեկան է եղել, ինքն իրեն խոսք է տվել, որ երբեք զենք չի վերցնի ձեռքը՝ հավելելով, որ նշյալ դաջվածքն ավելի խորը իմաստ ունի:

 

Նույն շարքից