Սպորտ 

Լրատվամիջոցներն իմացել են Ռոնալդուի նոր հնարավոր ակումբի անունը

analitik.am

Մադրիդի «Ռեալի» առաջատարներից Կրիշտիանո Ռոնալդուն կարող է տեղափոխվել ՊՍԺ: Ինչպես հայտնում է Sapo Desporto-ը, պորտուգալացու գործակալն արդեն մեկնել է Փարիզ հարցը քննարկելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ՉԼ եզրափակիչից հետո, Ռոնալդուն հայտարարել էր, որ առաջիկայում կխոսի իր ապագայի մասին: Դրանից հետո էլ ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ Արքայական ակումբի հարձակվողը պատրաստվում է հեռանալ:

Բացի դրանից, նշվում է, որ սերուցքայիններն իրենց նոր մարզահագուստը ներկայացնելիս այնտեղ տեղ չեն գտել Ռոնալդուի համար, ինչն էլ յուղ է լցրել կրակի վրա:

 

Նույն շարքից