Տնտեսություն 

Նախարարն այն մասին, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ «Երևան սիթիում»-ում ԱԱԾ ստուգումները գյուղմթերքի գնի վրա

«Չեմ կարող ասել, դա Գյուղնախարարության անմիջական ենթակայության տակ չէ»,-այսօր՝ մայիսի 31-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ «Երևան սիթիում»-ում ԱԱԾ-ի կողմից անկացվող ստուգումները գյուղմթերքի գնի վրա:
Խաչատրյանի խոսքերով, պետք է հաշվի առնել այն, որ վերոնշյալ սուպերմարկետների ցանցը մենակ չէ, և շուկան է պայմանավորում գինը:
Նախարարը հավելեց, որ հունիսի 2-ին գյուղատնտեսական մեծածախ շուկան վերականգնվելու է:

Նույն շարքից