Տնտեսություն 

Իմ աչքի առաջ մի կնոջ ձեռքից խլեցին ձեթի տարան. Ահազանգ՝ մաքսային սահմանում ապօրինությունների մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիները շարունակում են ահազանգել Հայաստանի մաքսային սահմաններում մաքսային ծառայությունների կողմից իրականացվող ապօրինությունների մասին:

Երեկ Բագրատաշենի մաքսակետից մեզ էր զանգահարել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասնակից և երեք տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Աբրահամյանը, ով պատմեց, որ օրերս փորձել է իր այգում աճեցրած կեռասը արտահանել Ռուսաստան, և իրեն այնքան երկար են կանգնեցրել մաքսակետում ու ամենատարբեր փաստաթղթեր պահանջել, որ կեռասի մի մասը սևացել է:

Վերադարձի ժամանակ էլ մաքսակետի հերթափոխի պետ Արման Մկրտչյանն իրենից պահանջել է մաքսազերծել երկու հնամաշ անվադողերը, այն դեպքում, երբ դրանք եղել են իր բեռնատարում նաև Հայաստանից դուրս գալիս՝ որպես իր բեռնատարի պահեստային անվադողեր: «Ե՞րբ պետք է հեղափոխությունը Երևանից հասնի մաքսատներ, որպեսզի մենք ազատվենք մաքսավորների ամենաթողությունից ու կամայականություններից:

Իմ աչքի առաջ մի կնոջ ձեռքից խլեցին ձեթի տարան: Նա ընդամենը երկու աման ձեթ էր անցկացնում, իսկ մեկը նրանից խլեցին»,- պատմեց Աբրահամյանը»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից