Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԲԷՑ-երի հետ կապված պատմությանը՝ նշելով, որ էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո. «Մենք պետք է առաջիկայում շատ արագ որոշում կայացնենք ԲԷՑ-երի հետագա կառավարման մասով: Այս փոլում պետք է վերջնական հայտարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին: Միայն պետք է որոշենք պետական կառավարմանն է մնո՞ւմ, թե՞ հանձնում ենք որևէ մասնավոր ընկերության: Այսօր մենք մի բան կարող ենք հստակ հայտարարել՝ պետք է բացառենք, որ մասնավորեցման կամ կառավարման հարցում ներգրվածած լինի իշխանության հետ առնչություն ունեցող անհատ կամ ընկերություն, բացառենք նաև, որ որևէ օֆշորային ընկերություն ներգրավվի այդտեղ: Պետք է լինի բաց, թափանցիկ մրցույթ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԲԷՑ-երը չեն հանձնվելու Սամվել Կարապետյանի ընկերությանը: Դրանից հետո խոսակցություններ հայտնվեցին, որ ԲԷՑ-երը հանձնվելու են Գագիկ Ծառուկյանին: