Տնտեսություն 

ՄԱԿ-ը 6.5 մլրդ դոլար է խնդրել Սիրիայի օգնության համար

analitik.am

ՄԱԿ-ն այսօր հայտարարել է Սիրիայի բնակիչների համար 6.5 մլրդ դոլար հումանիտար օգնություն հավաքելու մտադրության մասին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ին։

 

Ընդ որում՝ ՄԱԿ-ի հումանիտար նպատակների ընդհանուր բյուջեն հաջորդ տարի պետք է կազմի 13 մլրդ դոլար։

 

Ենթադրվում է, որ այդ գումարից 2.3 մլրդ դոլարը կհատկացվի Սիրիայի բնակիչներին, ևս 4.2 մլրդ դոլարը՝ սիրիացի փախստականներին աջակցելու համար, որոնք թաքնվում են հարևան երկրներում։

 

Գումարը, որը պահանջել է ՄԱԿ-ը սիրիացի փախստականներին օգնելու համար, ռեկորդային է դարձել՝ գերազանցելով 2013թ. հունիսի ձեռքբերումները, երբ ՄԱԿ-ը պահանջել էր 4.4 մլրդ դոլար՝ կրկին սիրիացիների համար։

 

Նույն շարքից