Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Գյուղմթերքների տոնավաճառը կվերաբացվի

analitik.am

Առևտրի և սպասարկումների վարչությունից տեղեկացնում են, որ հունիսի 2-ին` ժամը 11:00-ին, մայրաքաղաքի  Արաբկիր վարչական շրջանի    Կասյան փողոցի հարակից տարածքում, 8-րդ տարին անընդմեջ, կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս տոնավաճառի տաղավարներում սեփական արտադրանքը վաճառելու հնարավորություն կստանան ՀՀ մարզերից ժամանած գյուղացիները:  Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությամբ:

 

Երևանի քաղաքապետարան

Նույն շարքից