Տնտեսություն 

Ամենաարագըթաց Bentley-ն՝ պաշտոնական հանդիպումների համար

analitik.am

Բրիտանիայի արքայազն Ուիլյամը վերջերս 250 000 ֆունտ ստերլինգով ձեռք է բերել Bentley Flying Spur մակնիշի մեքենան, որը Քեմբրիջի դուքսն ու դքսուհին կկիրառեն բարձրաստիճան պաշտոնական հանդիպումների համար:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը՝ Flying Spur մոդելն աշխարհի ամենաարագընթաց Սեդան տեսակի թափքով մեքենաներից է, որի առավելագույն արագությունը կազմում է 320 կմ/ժամ:

 

Մեքենայի՝ ընկուզենու փայտից պատրաստված սրահը, շամպայնի զովացման համար նախատեսված սպասքը և wi-fi ինտերնետ կապի հնարավորությունն առավել շքեղ պայմաններ են ստեղծում հանդիպումներ անցկացնելու համար:

Ուիլյամն ու Քեյթը հոգացել են ոչ միայն սրահի ինտերիերի, այլև՝ հարմարավետության մասին. կաշեպատ սրահը տաքացվում է, ինչպես նաև՝ համալրված է մերսող գործառույթով: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեքենան համալրվել է զրահապատ պատուհաններով:











Նույն շարքից