Տնտեսություն 

Մեյը հիասթափված է ԱՄՆ որոշումից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հիասթափված է ԱՄՆ իշխանությունների որոշումից, որով մաքսատուրքեր են սահմանվելու ԵՄ-ից ներկրվող մետաղի համար: Նա հայտարարել է, որ Լոնդոնը պատրաստ է Բրյուսելի հետ միասին պայքարել  հարվածի տակ հայտնված արդյունաբերության այդ ոլորտի պաշտպանության համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան դաշնակիցներ են և միշտ կողմ են արտահայտվել ամբողջ աշխարհում արդար և բաց առևտրի արժեքներին: Բրիտանիայի համար ալյումինի և պողպատի արդյունաբերությունը շատ կարևոր է, սակայն այն ներդրում ունի նաև ամերիկյան արդյունաբերության մեջ, այդ թվում նաև պաշտպանության ոլորտում, որն ամրացնում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը»,-հայտարարել է Մեյը:

Ավելի վաղ ԵՄ-ում հայտարարել էին, որ մաքսատուրքեր են սահմանելու ամերիկյան ապրանքների համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը որոշել էր մաքսատուրքերի մասով իր որոշումը հունիսի 1-ից տարածել Եվրամիության երկրների վրա:

Նույն շարքից