Տնտեսություն 

Ֆինլանդիայում ավտոբուսի ուղեվարձին կարող է փոխարինել կոճապղպեղով մեղրաբլիթը

analitik.am

Ֆինլանդիայի բնակիչները Սուրբ ծննդի նախաշեմին կարող են ավտոբուսով ուղևորության տոմս ձեռք բերել կոճապղպեղով մեղրաբլիթով: Այս մասին հայտնում է ֆիննական Yle հեռուստառադիոընկերությունը:

Matkahuolto տրանսպորտային ընկերության ակցիան կանցկացվի ընդամենը մեկ օր՝ դեկտեմբերի 17-ին: Համաձայն ակցիայի պայմանների՝ որպես տոմս ընկերության աշխատակիցները կընդունեն միայն այն բլիթները, որոնց վրա նշված կլինեն մեկնման և ժամանման վայրերը: Բլիթները պետք է լինեն ուտելի և պատրաստված լինեն տնային պայմաններում: Թե ինչպես պետք է ընկերությունը ստուգի այդ կանոնների պահպանումը՝ չի հաղորդվում:

Յուրօրինակ «տոմսերի» թիվը կլինի սահմանափակ: Մեղրաբլիթով ուղևորություն կատարել կարող են միայն 500 ուղևորներ: 

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ակցիան հաճախորդներին երախտագիտություն հայտնելու միջոց է: Քաղցրավենիքը պետք է ներկայացվի ընկերության դրամարկղ: Վարորդին ներկայացված քաղցրավենիքը որպես տոմս չի ընդունվի:

Նույն շարքից