Այսօր վաղ առավոտվանից Նաիրիտ գործարանի մի խումբ աշխատակիցներ գործարանի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել: Աշխատակիցները պահանջում են վճարել հունվար-մայիս ամիսների աշխատավարձը՝ նշելով, որ 5 ամիս աշխատավարձ չեն ստացել:
Հավաքվածները նշում են, որ հավատում են նոր կառավարությանը՝ հավելելով նաև, որ պետք է վերագործարկել գործարանը:
Գործարանի աշխատակիցները զգուշացնում են, որ վաղվանից աշխատանքի չեն գնալու, եթե իրենց հարցը չլուծվի: